ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏ ԱԼԵՔՍԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ 124<br /> ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԳՐԱՎԵՑ 46-ՐԴ ՏԵՂԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏ ԱԼԵՔՍԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ 124
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԳՐԱՎԵՑ 46-ՐԴ ՏԵՂԸ

  • 25-09-2006 17:50:00   | Իտալիա  |  Սպորտ
ԼԻՆՅԱՆՈ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Լինյանո քաղաքում սեպտեմբերի 11-22-ին անցկացվեց վետերան` 60-ից բարձր տարիքի, շախմատիստների առաջնությունը: Շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարի 124 մասնակիցներից 9-ը գրոստմայստեր էր, 11-ը` միջազգային վարպետ: Հայաստանը ներկայացնում էր վետերանների 2006թ-ի հանրապետության չեմպիոն, Գյումրիի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս, 61-ամյա Ալեքսան Մանուկյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ գրավեց 46-րդ տեղը: Առաջնության հաղթող ճանաչվեց ամենատարեց մասնակիցը` Շվեյցարիայի ներկայացուցիչ, 75-ամյա լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը: Նա առանց պարտության անցկացրեց բոլոր հանդիպումները, 11 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ գրավեց 1-ին տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ