ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԴՆԵԼ<br /> ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ<br />


ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԴՆԵԼ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

  • 25-09-2006 16:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահին առընթեր Տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության եւ «Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի» համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ին կայացավ «Համայնքային մակարդակում մոդելային սոցիալական քաղաքականության եւ սոցիալական գործընկերության զարգացման խնդիրներ» թեմայով «կլոր սեղան»: Հանդիպման ընթացքում քննարկվեց համայնքային մակարդակում արդյունավետ սոցիալական քաղաքականության հայեցակարգի մշակման եւ ներդրման, ինչպես նաեւ համայնքներում սոցիալական գործընկերության զարգացման հիմնախնդիրները: Ինչպես նշեց փորձագետ Աշոտ Եսայանը, Հայաստանի 930 համայնքներում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք ՀՀ կառավարության կողմից 2003թ.-ի օգոստոսին ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ներկայացված չեն: Ըստ նրա, «կառավարությունը մեծ կառույց լինելով, պարզապես ի վիճակի չէ նկատել համայնքներում առկա բոլոր հիմնախնդիրները»: Ա.Եսայանը նշեց, որ այս նպատակով անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման մարմիններին տալ սոցիալական ծրագրերի իրականացման լիազորություններ: Ըստ նրա, դա հնարավորություն կտա ավելի մատչելի եւ հասցեական դարձնել պետության կողմից ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play