ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ<br /> ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՋԱՐԴԵՐ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՋԱՐԴԵՐ

  • 15-09-2006 18:11:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՍԱՐԱՏՈՎ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոնդոպոգայի իրադարձությունները կրկնվեցին ռուսական եւս մի տարածաշրջանում: Նույնանման բախումներ են տեղի ունեցել Սարատովի մարզում, Վոլսկ քաղաքում: Քաղաքում շուրջօրյա պարեկում են միլիցիայի խմբեր: Տեղի վարչակազմի կարգադրությամբ այսօր բոլոր կովկասցիները սադրանքներից խուսափելու համար հանվել են շուկաներից: Մարզի քաղաքներից մեկում շարունակվում են կովկասցիների ջարդերը: Կան սպանվածներ եւ վիրավորներ: Ընդհարումն սկսվել է կիրակի գիշերը տեղի «Գալակտիկա» ակումբում այն բանից, որ նացիստները (որ ծառայել են Չեչնիայում) հարձակում են գործել հայ համայնքի ներկայացուցիչների վրա: Երկուշաբթի պատմությունը շարունակություն է ունեցել: Տեղացի երիտասարդների մի խումբ ներխուժել է կամուրջների եւ հիդրոկառույցների շինարարության քոլեջ: Անցած գիշեր եւս քաղաքում ծեծկռտոցներ են եղել: Նացիստները սկսել են որսալ քաղաքի հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին եւ դաժանորեն ծեծել նրանց: Բնականաբար արդեն հինգշաբթի նացիստները ոգեւորվել են եւ նրանց գործողությունները տարածվել են կովկասյան այլ համայնքների ներկայացուցիչների վրա: Իշխանություններից պաշտոնական մեկնաբանություններ Վոլսկի խժդժությունների առնչությամբ չեն եղել, քանի որ էթնիկական զտումների մասին տեղեկատվությունը Սարատովի մարզում խստորեն թաքցվում է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play