ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ԲԱՑՎԱԾ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆԱԼԵԻՆ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ԲԱՑՎԱԾ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆԱԼԵԻՆ

  • 14-09-2006 21:20:00   | Իտալիա  |  Մշակույթ
ՎԵՆԵՏԻԿ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 9-ին Վենետիկում Ջիարդինի դի Կաստելլո ե Արսենալե (Giardini di Castello e Arsenale) վայրում բացված` «Քաղաքներ. հասարակություն եւ ճարտարապետություն» խորագիրը կրող 10-րդ Միջազգային ճարտարապետական բիենալեին մասնակցում է նաեւ ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ: Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նաեւ Չիլիի, Կոլումբիայի եւ Մակեդոնիայի պատվիրակությունները հյուրընկալվել են Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանին պատկանող Պալացցո Զենոբիո (Palazzo Zenobio) պալատում, որտեղ էլ տեղի է ունեցել նշված երկրների տաղավարների պաշտոնական բացումը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հայկական տաղավարում ներկայացված են ճարտարապետներ Լեւոն Վարդանյանի, Հովհաննես Մութաֆյանի, Գագիկ Հովհաննիսյանի (Երեւան) եւ Դեյվիդ Հադսոնի (ԱՄՆ) հեղինակային աշխատանքները: Բիենալեի աշխատանքները շարունակվելու են մինչեւ նոյեմբերի 20-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play