ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ՇՈՒՏ ԵՆ ՀՄՏԱՆՈՒՄ ՁԻԱՍՊՈՐՏՈՒՄ,-<br /> ՆՇՈՒՄ ԵՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ<br />


ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ՇՈՒՏ ԵՆ ՀՄՏԱՆՈՒՄ ՁԻԱՍՊՈՐՏՈՒՄ,-
ՆՇՈՒՄ ԵՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ

  • 14-09-2006 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 14-ին Երեւանի «Արարատ» հյուրանոցում հրավիրված ասուլիսում ձիասպորտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը ներկայացրեց ֆրանսահայ Օլիվեր Հարություն Շիշլիյանին եւ Արաբական Միացյալ էմիրությունների բնակիչ Կարեն Հակոբյանին, որոնք ձիասպորտի արգելքների հաղթահարում մրցաձեւի մասնագետներ են: Հայաստանի մարզիչների հետ համատեղ Երեւանի ձիարշավարանում նրանք արդեն 4 ամիս մարզում են հայ նժույգավարներին: Ըստ սփյուռքահայ մարզիչների, հայ երեխաները ընդունակ են եւ շուտ են հմտանում ձիասպորտում: 39-ամյա Օլիվեր Հարություն Շիշլիյանը ձիասպորտով զբաղվում է 25 տարի: Նա մասնակցել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի բաց առաջնություններին եւ իր 10 տարեկան «Սիմբա» ձիով արժանացել է բազմաթիվ մրցանակների: Իսկ Կարեն Հակոբյանը 23 տարեկան է, բնակվում է Դուբայում: 15 տարի է զբաղվում ձիասպորտով եւ իր 8-ամյա «Ռեզա» ձիով հաջող մրցելույթներ է ունեցել Չեխիայի, Անգլիայի, Հոլանդիայի բաց առաջնություններում, 2000թ.-ին Ռիգայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում: 2003-ին նա նվաճել է ԱՄԷ-ի չեմպիոնի կոչումը:
Նոյյան տապան  -   Սպորտ