ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌՕՈՒ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԿՊԱՏՐԱՍՏՎԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌՕՈՒ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԿՊԱՏՐԱՍՏՎԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

  • 13-09-2006 19:31:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի ավիացիոն կենտրոնում օդաչուներ կպատրաստեն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ Անդրեյ Լիսենկոն,- հաղորդում է ԱՊԱ-ն: Ըստ նրա, արդեն ստորագրված է համապատասխան համաձայնագիր Ուկրաինայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջեւ. «Կենտրոնում ուկրաինացի օդաչուները կմարզեն իրենց ադրբեջանցի գործընկերներին: Մենք միշտ համագործակցել ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ»:
Նոյյան տապան  -   Միջազգային