Բ. ՖԵՐՐԵՐՈ-ՎԱԼԴՆԵՐ. «ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ<br /> ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ<br /> ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»<br />


Բ. ՖԵՐՐԵՐՈ-ՎԱԼԴՆԵՐ. «ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

  • 12-09-2006 14:44:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տարվա վերջին Եվրամիության անդամ պետությունները կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տվյալ կառույցի դերի բարձրացման հնարավորությունը: Ինչպես հաղորդում է Էմ Փի Էյ-ը, այդ մասին «Հայացք Կասպիցին - 2008» միջազգային ռազմավարական խորհրդաժողովում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդները: Անդրադառնալով Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Օսեթիայի սառեցված հակամարտությունների կարգավորման գործընթացին, տկն. Ֆերրերո-Վալդները նշել է, որ գրանցվել է ոչ մեծ առաջընթաց կամ դրա լիակատար բացակայություն: Ըստ նրա, «բոլոր կողմերը չեն դրսեւորել հակամարտությունների լուծում գտնելու պատասխանատվություն: ԵՄ-ն կշարունակի աջակցել խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ նոր եվրոպական հարեւանության ծրագիրը առանցքային գործիք է առաջադրված խնդիրների կատարման համար»: Եվրահանձնակատարը ավելացրել է, որ «ԵՄ-ը մտադիր է շարունակել դոնորական օգնության ցուցաբերումը Հարավային Օսեթիային, Աբխազիային, Լեռնային Ղարաբաղին տնտեսության վերակառուցման եւ քաղաքացիական հասարակության շինարարության համար»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play