ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ<br /> 84-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ<br />


ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ
84-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • 07-09-2006 22:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանին ծննդյան 84-ամյակի կապակցությամբ` մաեստրոյին մաղթելով առողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ` իր սիրելի հանդիսատեսի առջեւ կրկին ոգեշնչող կատարումներով ու նվիրումով հանդես գալու ակնկալիքով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի որոշմամբ, ծավալած ազգանվեր գործունեության եւ մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար Օհան Դուրյանը խրախուսվել է վարչապետի շնորհակալագրով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play