ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԱՆՑԱԾ<br /> ՈՒՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԱՆՑԱԾ
ՈՒՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 05-09-2006 19:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային ժառանգությանը նվիրված մի շարք գրքերի հեղինակ, հրապարակախոս Բորիս Բարաթովին է ընդունել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը սեպտեմբերի 5-ին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատարը, զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին մեկուկես տասնամյակում Արցախի, նրա ժողովրդի եւ պետականության անցած ուղին ներկայացնող պատկերազարդ գրքի հրատարակման գաղափարին: Նախագահը բարձր է գնահատել Բորիս Բարաթովի ազգանվեր եւ ազգանպաստ գործունեությունը եւ մաղթել նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play