ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 8<br /> ԸՄԲԻՇՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԷԴԳԱՐ ԵՆՈՔՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ԲԱՐՁՐԱՆԱԼ ՊԱՏՎՈ<br /> ՊԱՏՎԱՆԴԱՆ<br />


ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 8
ԸՄԲԻՇՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԷԴԳԱՐ ԵՆՈՔՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ԲԱՐՁՐԱՆԱԼ ՊԱՏՎՈ
ՊԱՏՎԱՆԴԱՆ

  • 04-09-2006 19:25:00   | Գվատեմալա  |  Սպորտ
ԳՎԱՏԵՄԱԼԱ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գվատեմալայում սեպտեմբերի 4-ին իրենց մրցավեճն ավարտեցին ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցները: Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաջող հանդես եկավ Էդգար Ենոքյանը (84 կգ, Երեւան): Նա իր հաշվին գրանցեց 3 հաղթանակ, մեկ պարտություն եւ գրավեց 3-րդ տեղը` արժանանալով բրոնզե մեդալի: Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի 8 ներցակայացուցիչներից աշխարտի առաջնությունում միայն մեկ պատվիրակի հաջողվեց կանգնել պատվո պատվանդամին:
Նոյյան տապան  -   Սպորտ