ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ԾԱՆՐՈՐԴՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ԾԱՆՐՈՐԴՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 01-09-2006 18:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 2-ին Իտալիա կմեկնեն Հայաստանի ծանրամարտի տղաների եւ աղջիկների երիտասարդական հավաքականները: Պալերմո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնության մրցահարթակ կելնեն Դավիթ Մուրադյանը (62 կգ, Արարատ), Տիգրան Մարտիրոսյանը (69 կգ, Գյումրի), Արամ Անդրիկյանը (77 կգ, Սեւան), Սեւակ Սահակյանը (94 կգ, Քասախ), մարզուհիներ Թեհմինե Կարապետյանը (53 կգ) եւ Մելինե Դալուզյանը (63 կգ)` երկուսն էլ Գյումրիից: Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 3-10-ը:
Նոյյան տապան  -   Սպորտ