ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ ՆՈՐՎԵԳԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼ 2<br /> ԳՆԴԱԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ»<br />


ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ ՆՈՐՎԵԳԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼ 2
ԳՆԴԱԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ»

  • 29-08-2006 16:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության երկրորդ փուլի խմբային մրցաշարի ծրագրով սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Նորվեգիայի ընտրանուն: Հաղթելու նպատակ են հետապնդում Հայաստանի ֆուտբոլիտստները: Օգոստոսի 29-ից հայ ֆուտբոլիստները թիմի ավագ մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ սկսեցին նախապատրաստական ուսումնամարզական հավաքը: Մարզումներում ընդգրկված են 18 ֆուտբոլիստներ, որոնք Եվրոպայի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունների որոշակի փորձ ունեն: Ըստ Ս.Պետրոսյանի, թիմի գլխավոր նպատակը նորվեգացիներին 2 գնդակի առավելությամբ հաղթելն է:
Նոյյան տապան  -   Սպորտ