ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ 2-ՐԴՆ Է ԱԿՐՈՊՈԼԻՍԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


 

ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ 2-ՐԴՆ Է ԱԿՐՈՊՈԼԻՍԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 22-08-2006 16:20:00   | Հունաստան  |  Սպորտ
ԱԿՐՈՊՈԼԻՍ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Ակրոպոլիս քաղաքում օգոստոսի 21-ին միաժամանակ ավարտվեցին տղամարդկանց եւ կանանց շախմատի միջազգային ավանդական մրցաշարերը: Մասնակիցների թվում էին հայաստանցի գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Տիգրան Քոթանջյանը: Կանանց մրցաշարում Է.Դանիելյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Սալոմե Մելիան (Վրաստան) հաղթող ճանաչվեց 7 միավորով, իսկ Մարինա Մակրոպուլոն (Հունաստան) 6 միավորով գրավեց 3-րդ տեղը: Տղամարդկանց մրցումներում 1-ինը կրկին Վրաստանի ներկայացուցիչն էր` Թամազ Գելաշվիլին, որը վաստակեց 7 միավոր: Տ.Քոթանջյանը 6 միավորով մի խումբ մրցակիցների հետ բաժանեց 6-11-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ