ՀՐԱՉՅԱ ՊԵՏԻԿՅԱՆ. «ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԻՄ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔԸ»<br />


ՀՐԱՉՅԱ ՊԵՏԻԿՅԱՆ. «ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԻՄ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔԸ»

  • 08-08-2006 15:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Նոր Նորքի զանգվածում կկառուցվի Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, որը կզբաղեցնի 5500 քառ/մ տարածք: Շինարարության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը տրամադրել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար: Կառույցը շահագործման կհանձնվի 2007թ.-ի առաջին կիսամյակում: Մարզադպրոցը կահավորվելու է գերժամանակակից գույքով եւ մարզոցներով: Միաժամանակ այստեղ կպարապեն 59 հրաձիգներ: Միջազգային չափանիշներին համապատասխանող երեւանյան նորակառույցում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն նաեւ արտասահմանցի նշանառուները: ԻՆչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հրաձգության հանրապետական ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, «վերջապես իրականացվում է իր վաղեմի երազանքը»:
Նոյյան տապան  -   Սպորտ