ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԴՈՐՏՄՈՒՆԴՈՒՄ ԻՐ ՀԱՇՎԻՆ ՈՉ-ՈՔԻՆԵՐ Է ԳՐԱՆՑՈՒՄ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԴՈՐՏՄՈՒՆԴՈՒՄ ԻՐ ՀԱՇՎԻՆ ՈՉ-ՈՔԻՆԵՐ Է ԳՐԱՆՑՈՒՄ

  • 03-08-2006 14:45:00   |   |  Սպորտ
ԴՈՐՏՄՈՒՆԴ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դորտմունդի շախմատի միջազգային մրցաշարում 4 փուլ անընդմեջ իր հանդիպումները խաղաղ արդյունքով է ավարտում աշխարհի գավաթակիր, երեւանցի Լեւոն Արոնյանը: Նա օգոստոսի 2-ին միավորը բաժանեց Գերմանիայի ներկայացուցիչ, մրցաշարի անցյալ տարվա հաղթող 20-ամյա Արկադի Նայդիչի հետ: Նշենք, որ Ա.Նայդիչին հաջողվել է բարձրակարգ շախմատիստ դառնալ իր առաջին մարզչի` Հայաստանի վաստակավոր մարզիչ, նշանավոր տեսաբան, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի շնորհիվ:
Նոյյան տապան  -   Սպորտ