ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ <br />


ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 27-06-2006 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 27-ին մեկնարկեց օղակների արքա Ալբերտ Ազարյանի անվան միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի եւ Ավստրիայի 28 մարմնամարզիկներ: Մրցաշարի բացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեց օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանը: Բազմամարտում լավագույն եռյակը դասավորվեց հետեւյալ հաջորդականությամբ. Վահագն Ստեփանյան` 88,7 միավոր, Արտյոմ Ավետյան` 85,3 եւ Սերոբ Սողոմոնյան` 83,85 միավոր: Հունիսի 29-ին մասնակիցները առանձին գործիքներից կվիճարկեն խաղարկվող մրցանակները:
Նոյյան տապան  -   Սպորտ