ԱՅՍՕՐ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԸՆԿԱԼԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ ՈՒ<br /> ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,- ԱՍՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ<br />


ԱՅՍՕՐ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԸՆԿԱԼԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ ՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,- ԱՍՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ

  • 27-06-2006 16:32:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր հայ հասարակությունը պատրաստ չէ ընկալելու արվեստ ու գրականություն: Այսպիսի հայտարարություն արեց հունիսի 27-ի ասուլիսում բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: «Քանի դեռ նկարչի կտավները չեն դիտվում, գրողի գրքերը չեն կարդացվում, հասարակությունը դրանցից ազդեցություն կրել, դաստիարակվել կամ արվեստասեր դառնալ չի կարող»,- նշեց բանաստեղծը: Դ.Հովհաննեսի համոզմամբ, այս խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ առաջնահերթ դառնան ոչ թե նյութական, այլ հոգեւոր արժեքները: Ըստ գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի, այսօր մտավորականներին եւ արվեստագետներին հայ հասարակությունը գրեթե չի ճանաչում, նրանք հայտնի են միայն նեղ շրջանակների: Նրա խոսքերով, ցավալի է նաեւ այն, որ ժամանակակից գրողների ստեղծագործություններն այսօր հրատարակվում են փոքր տպաքանակներով, որոնց մեծ մասը չի էլ վաճառվում: «Արվեստագետը կամ գրողը պետք է սպասված լինի հասարակության կողմից, մինչդեռ այսօր նման վերաբերմունք չի դրսեւորվում նրանցից ոչ մեկի նկատմամբ»,- ասաց Պ.Զեյթունցյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play