ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՀԻՄՆԵՐԳ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ<br /> ՄՇԱԿՄԱՄԲ «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ»-Ը<br />


ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՀԻՄՆԵՐԳ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ
ՄՇԱԿՄԱՄԲ «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ»-Ը

  • 27-06-2006 16:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետության հիմնը պիտի լինի այդ երկրի պատմությունը խտացնող եւ ներկայացնող ձոն, աղոթք, այլ ոչ թե երաժշտական ինչ-որ ստեղծագործություն: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամ, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը հունիսի 27-ի ասուլիսում: Նրա խոսքերով, պետք է ընտրել հիմնի այն տարբերակը, որը կունենա քայլերգի տարրեր` ռազմական տոնայնությամբ: Միեւնույն ժամանակ նա որպես ՀՀ հիմներգ է առաջարկում կոմիտասյան մշակմամբ «Հայաստան երկիր դրախտավայր» ստեղծագործությունը, որը, նրա խոսքերով, համապատասխանում է մեր երկրի պատմության ընթացքին, ինչպես նաեւ աղոթքի ազդեցություն է թողնում: Գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի համոզմամբ, չպետք է մերժել հիմներգի ընտրության հնարավոր բոլոր տարբերակները եւ հիմնվել միայն Արամ Խաչատրյանի ստեղծագործության վրա: «Եթե լինի այնպիսի մի հիմն, որն ավելի լավը լինի, քան նախորդը, ապա այն նախընտրելի կլինի իմ կողմից»,- ասաց Պ.Զեյթունցյանը: Գրողը առաջարկում է այնպիսի ընտրություն կատարել, որ արտահայտի «ժողովրդականը, ազգայինը եւ հոգեհարազատ լինի յուրաքանչյուր հայ մարդու համար»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play