ԱՅՍ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ<br /> ԻՆԴԵՔՍՆԵՐԸ 100-ԻՑ ՑԱԾՐ ԵՆ<br />


ԱՅՍ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԻՆԴԵՔՍՆԵՐԸ 100-ԻՑ ՑԱԾՐ ԵՆ

  • 23-06-2006 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ-ում 2006թ.-ի երկրորդ եռամսյակում բաղադրյալ տնտեսական ինդեքսները 100-ից ցածր են: Այսպես, գործարար միջավայրի ինդեքսը եղել է` 97,9, տնտեսական ակտիվության ինդեքսը` 99,4, սպառողների վստահության ինդեքսը` 95,1: Ինդեքսները հաշվարկվում են որպես այսպես կոչված «ինդեքսների պատասխանների հաշվեկշիռների» հարաբերություն` տվյալ եռամսյակի հաշվեկշռի տոկոսային հարաբերությունը նախորդ եռամսյակի հաշվեկշռի հետ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայության հաղորդագրության, այս տարվա առաջին եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսների պատասխանների հաշվեկշիռները կազմել են 58,3, երկրորդում` 57,1: Տնտեսական ակտիվության ինդեքսների պատասխանների հաշվեկշիռները կազմել են, համապատասխանաբար, 70,5 եւ 70,1, իսկ սպառողների վստահությանը` 51,3 եւ 48,8: Նշենք, որ 2005թ.-ի սկզբից ՀՀ Կենտրոնական բանկը նախաձառնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների եւ տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Հարցումների նպատակն է գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել եւ հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ: Հետազոտվել են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների ավելի քան 600 կազմակերպություններ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն