ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ<br />


ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ

  • 21-06-2006 14:10:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 28-30-ը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստան: Այս մասին հայտնել է ռուսական պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, թուրք նախագահի այցը պատասխան բնույթ է կրում այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը 2004 թվականի դեկտեմբերին պաշտոնական այց կատարեց Թուրքիա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play