ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻՆ ԿԲԱՑՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ`<br /> ՀԱՅԱՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ<br />


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻՆ ԿԲԱՑՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ`
ՀԱՅԱՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

  • 07-06-2006 20:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 12-ին Փարիզում կանցկացվի Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ ասուլիսը, որում կներկայացվի Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Ըստ նրա, Ֆրանսիայում Հայաստանի տարին պաշտոնապես կբացվի սեպտեմբեր 21-ին` Հայաստանի Անկախության օրը, եւ կտեւի մինչեւ 2007թ. հուլիսի 14-ը` Ֆրանսիական հեղափոխության օրը: Սակայն միջոցառումները կշարունակվեն մինչեւ հաջորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները: Ըստ Վ. Սարգսյանի, Փարիզում հոկտեմբերին կկազմակերպվի քույր քաղաքների կոնֆերանս. Հայաստանն ու Ֆրանսիան ունեն 27 քույր քաղաքներ: Տարվա շրջանակում նոյեմբերին Փարիզում կբացվի գործարար համաժողով, որին կմասնակցեն հայկական տնտեսության ճյուղերը համակարգող նախարարներն ու գործարար պատվիրակություններ: Վ. Սարգսյանի խոսքերով, Ֆրանսիայում Հայաստանի տարվա հիմնական միջոցառումները կսկսվեն 2007 թ. փետրվարին Լուվրի պալատում կայանալիք «Սուրբ Հայաստան» խորագրով ցուցահանդեսով, որի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն մոտ 40 հայկական խաչքարեր եւ կներկայացվեն Էջմիածնի գանձերը, ինչպես նաեւ Անթիլիասից, Երուսաղեմից, Վենետիկի Սուրբ Ղազար կղզուց բերված հայկական քրիստոնեական մշակույթին առնչվող նմուշներ: Տարվա շրջանակում կբացվեն 20-րդ դարի հայազգի մեծ նկարիչ Արշիլ Գորկու նկարների, ինչպես նաեւ «12 հայկական մայրաքաղաքների ճարտարապետությունը» խորագրով ցուցահանդեսներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play