ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՆԵՐԻ ԲԵՐԴ-ԱՄՐՈՑԸ<br />


ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՆԵՐԻ ԲԵՐԴ-ԱՄՐՈՑԸ

  • 25-05-2006 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԹԱԼԻՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում զբոսաշրջության խթանման միջոցառումների շրջանակներում սկսվել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքի տարածքում գտնվող Կամսարական իշխանների բերդ-ամրոցի վերականգնողական աշխատանքները: Աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 800 մլն դրամ (մոտ 1,8 մլն ԱՄՆ դոլար): Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց շինարարությունն իրականացնող «Արագածոտն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Լյովա Ղուկասյանը, արդեն զգալի աշխատանք է կատարվել բերդի առաջին եւ երկրորդ միջնապարիսպների ու Սբ. Սարգիս եկեղեցու վերականգման ուղղությամբ: Դրան զուգընթաց սկսվել են նաեւ պեղումները: Վերականգնողական աշխատանքները նախատեսված է ավարտել 2007 թվականի վերջին: Դաշտադեմի համայնքապետ Անդրանիկ Ավետիսյանը վստահ է, որ բերդ-ամրոցի վերականգնումից հետո Դաշտադեմը կհետաքրքրի Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play