ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՄԱՐԶՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ<br /> ԹԻՎԸ ԱՄԵՆԻՑ ՄԵԾՆ Է ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ<br />


ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՄԱՐԶՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ
ԹԻՎԸ ԱՄԵՆԻՑ ՄԵԾՆ Է ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

  • 18-05-2006 18:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ Գեղարքունիքի մարզում ավելացել է աղքատության ընտանեկան նպաստ ստացողների թիվը: Այսպես, եթե 2004թ.-ին դրանց թիվը կազմել է 11722, 2005թ.-ին` 11547, ապա 2006թ.-ի առաջին եռամսյակում` 12013 մարդ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունում, նպաստառուների թվի ավելացումը բացատրվում է նրանով, որ կառավարության կողմից իջեցվել է աղքատության գնահատման միավորի ներքին շեմը եւ պակասեցվել է մեկ կովից ակնկալվող տարեկան եկամտի արժեքը: Նպաստառուների թիվը 2006թ.-ի առաջին եռամսյակում բաշխվել է հետեւյալ կերպ. Մարտունի` 4599, Գավառ` 1824, Սեւան` 1805, Վարդենիս` 2385 եւ Ճամբարակ` 1400:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play