ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ<br /> «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂՈՒՄ<br />


ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂՈՒՄ

  • 27-02-2006 18:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 2-ին ՀՀ ԱԺ-ում նախատեսվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի անցկացումը: Միմյանց հետ կմրցեն պատգամավորներն ու խորհրդարանում հավատարմագրված լրագրողները: Ժյուրին կազմված է լինելու Հայաստանի 3 լավագույն գիտակներից: Խաղը կընթանա 2 փուլով` յուրաքանչյուրում 12-ական հարց: Հարցերը ընտրված են ռուսական համանուն խաղի հարցացանկից, կլինեն նաեւ Հայաստանին անմիջականորեն առնչվող մի քանի հարց: Մրցանակները սահմանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Նոյյան տապան  -   Հասարակություն