ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԼԻՆԱՐԵՍԻ ՄՐՑԱՇԱՐԻ 2 ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՎԱՔԵԼ Է<br /> ՄԵԿ ՄԻԱՎՈՐ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԼԻՆԱՐԵՍԻ ՄՐՑԱՇԱՐԻ 2 ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՎԱՔԵԼ Է
ՄԵԿ ՄԻԱՎՈՐ

  • 20-02-2006 19:40:00   | Մեքսիկա  |  Սպորտ
ՄՈՐԵԼԻԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեկնարկել է Լինարեսի ավանդական` թվով 23-րդ, շախմատային սուպերմրցաշարը: 8 շախմատիստների մասնակցությամբ, 2 շրջանով ընթացող մրցաշարի այս տարվա առանձնահատկությունն այն է, որ 1-ին կեսն անցկացվում է Մեքսիկայում, Մորելիա քաղաքում: Մեկնարկային 2 տուրերում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը 1 միավոր է վաստակել: Նա նախ հաղթել է ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովին, ապա պարտություն կրել ուկրաինացի Վասիլի Իվանչուկից: 2 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) եւ Պետեր Լեկոն (Հունգարիա), ովքեր 2-ական միավոր ունեն: Մրցաշարի 1-ին կեսը Մեքսիկայում կավարտվի փետրվարի 26-ին, որից հետո մասնակիցները կտեղափոխվեն Իսպանիա եւ 2-րդ շրջանը կանցկացնեն Լինարեսում:
Նոյյան տապան  -   Սպորտ