2005 Թ.-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՄՈՏ<br /> 7000 ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ<br />


2005 Թ.-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՄՈՏ
7000 ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ

  • 30-01-2006 16:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2005թ.-ի ընթացքում ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում փորձաքննվել են 61614 քաղաքացիներ (այդ թվում 14900-ը` առաջին անգամ), որոնցից հաշմանդամ են ճանաչվել 60879-ը: Ըստ նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության ամփոփ տեղեկատվության, անցած տարի պրոթեզաօրթոպեդիկ օգնություն են ստացել մոտ 7000 հաշմանդամներ: Հաշմանդամների վերականգնողական բուժումն իրականացվել է «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական եւ «Սթրես» կենտրոններում, որտեղ միայն նախարարության հայտով պետպատվերի շրջանակում բուժվել է 700 մարդ: Ներկայումս ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության 4 տուն-ինտերնատներում խնամվում են 970 ծերեր եւ հաշմանդամներ: Միայն 2005-ին տուն-ինտերնատներ են ընդունվել 178 միայնակ կենսաթոշակառուներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն