2005 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 113 ԵՐԵԽԱՆԵՐԻՑ<br /> ՈՐԴԵԳՐՎԵԼ ԵՆ 43-Ը<br />


2005 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 113 ԵՐԵԽԱՆԵՐԻՑ
ՈՐԴԵԳՐՎԵԼ ԵՆ 43-Ը

  • 30-01-2006 15:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2005թ.-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կենտրոնացված հաշվառման են վերցվել 148 որդեգրող-թեկնածուներ, այդ թվում 47-ը` օտարերկրյա քաղաքացիներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացիների մոտ 80%-ը ազգությամբ հայ են: Անցած տարի կենտրոնացված հաշվառման են վերցվել որդեգրման ենթակա 113 երեխաներ, որոնցից 43-ը որդեգրվել են ՀՀ քաղաքացիների, 17-ը` օտարերկրացիների կողմից: Լ.Հայրապետյանը նշեց, որ հիմնականում որդեգրվում են 1-5 տարեկան երեխաները: Ըստ նրա, եթե նախորդ տարիներին հիմնականում որդեգրում էին տղաների, ապա անցյալ տարի գերակշռել են աղջիկների որդեգրման դեպքերը: Նշվեց նաեւ, որ ներկայումս հանրապետությունում գործում են 8 պետական եւ 5 բարեգործական մանկատներ, որոնցում խնամվում են, համապատասխանաբար, 935 եւ 250 երեխաներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն