ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ<br /> ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎՆ Է<br />


ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ
ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎՆ Է

  • 25-01-2006 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի միջազգային մրցաշարի 9-րդ տուրում երեւանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մրցեց Հոլանդիայի ներկայացուցիչ Սերգեյ Տիվյակովի հետ: Հանիդիպումը 52-րդ քայլից հետո ավարտվեց ոչ-ոքի: Այսպիսով, Լ.Արոնյանը 9 հնարավորից վաստակելով 4,5 միավոր 14 մասնակիցների մեջ բաժանում է 7-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունեցող երկու շախմատիստները` Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Վեսելին Թոփալովը (Բուլղարիա): Հունվարի 25-ին անցկացվող 10-րդ տուրում Լ.Արոնյանը մրցում է Վ.Թոփալովի հետ: Այսպիսով, կհանդիպեն աշխարհի գավաթակիրն ու չեմպիոնը:
Նոյյան տապան  -   Սպորտ