«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱ»-Ն` ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ<br />


«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱ»-Ն` ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ

  • 23-01-2006 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացված շախմատի Հայաստանի ակումբային 2-րդ առաջնությունում հաղթեց «Բանկային արքա» թիմը: 6 թիմերի մասնակցությամբ ընթացած մրցումներում Հայաստանի ուժեղագույն շախմատիստներով համալրված «Բանկային արքա»-ն 4 հանդիպում շահեց, 1-ն ավարտվեց ոչ-ոքի եւ 9 միավորով գրավեց 1-ին տեղը: 2-րդը «Շախմատի ակադեմիա»-ն էր (8 միավոր), 3-րդը` Ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբը (6): Հաջորդ տեղերում են «Շախմատի դպրոց» (5 միավոր), «Արաբկիր» (2) եւ «Գյումրի» (0) թիմերը: Մրցանակակիրները պարգեւատրվեցին համապատասխանաբար 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներով եւ 450 հազար, 400 հազար, 350 հազար դրամ մրցանակներով: Բացի այդ, չեմպիոնին հանձնվեց փոխանցիկ գավաթը: Համաձայն կանոնադրության, «Բանկային արքա» եւ «Շախմատի ակադեմիա» թիմերն իրավունք ստացան մասնակցելու Եվրոպայի ակումբային առաջնությանը, որը տեղի կունենա Ավստրիայում, հոկտեմբեր ամսին:
Նոյյան տապան  -   Սպորտ