ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ<br />


ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

  • 15-11-2005 19:18:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում 2-րդ անգամ անցկացվեց ջրագնդակի մրցաշար` նվիրված անվանի մարզիկ, Երեւանի «Դինամո» թիմի եւ Հայաստանի հավաքականի անդամ, արցախյան ազատամարտում զոհված Արա Մանուկյանի հիշատակին: Մրցաշարին մասնակցեցին Երեւանի վետերանների 2, ինչպես նաեւ Թբիլիսիի եւ Երեւանի 1-ական երիտասարդական թիմեր: Մրցաշարի հաղթող դարձավ Երեւանի վետերանների առաջին թիմը, որը շահեց իր բոլոր հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ