«ԹԱԼ ԳՐԻԳ»-Ը ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐԻՑ<br />


«ԹԱԼ ԳՐԻԳ»-Ը ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐԻՑ

  • 14-10-2005 14:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուդապեշտում անցկացվեց ֆուտզալի եվրոպական երկրների չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին ընտրական փուլի մրցաշարը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի չեմպիոն «Թալ Գրիգ»-ը: Հայ ֆուտբոլիստների մրցակիցներն էին «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Արամիս» (Հունգարիա) եւ «Արարատ» (Կիպրոս) թիմերը: «Թալ Գրիգ»-ը պարտություն կրեց «Բենֆիկայից» (2-3 հաշվով), ոչ-ոքի խաղած «Արամիսի» (3-3) եւ Նիկոսիայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը ներկայացնող «Արարատի» (4-4) հետ: Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը ընտրական մրցաշարում գրավեց 3-րդ տեղը եւ դուրս մնաց գավաթի համար հետագա պայքարից: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում պայքարը կշարունակի «Բենֆիկան», որը Բուդապեշտի մրցաշարում գրավեց առաջին տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ