ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ 70,3%-Ը<br /> ԿԱՆԱՅՔ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ 70,3%-Ը
ԿԱՆԱՅՔ ԵՆ

  • 05-10-2005 17:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է 1213,5 հազար մարդ, որոնց 91,6%-ը կամ 1111,9 հազարն է զբաղված եղել տնտեսության մեջ: Իսկ 101,6 հազար աշխատանք չունեցող մարդ հաշվառվել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ Զբաղվածության ծառայություն» գործակալությունում եւ ստացել գործազուրկի կարգավիճակ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2005թ.-ի օգոստոսի վերջի դրությամբ գործակալությունում հաշվառման կանգնած 124,3 հազար աշխատանք փնտրողներից 93,4%-ը կամ 116,1 հազար մարդ եղել են չզբաղվածներ: Գործազուրկի կարգավիճակ ունեցել են չզբաղվածների 79,6%-ը կամ 92,4 հազար մարդ, որոնց 70,3%-ը կազմել են կանայք: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գործազուրկի կագավիճակ ստացած կանանց թիվը աճել է 0,5%-ով: Օգոստոսի վերջի դրությամբ պաշտոնապես հայտարարված աշխատուժի պահանջարկը կազմել է 1024 մարդ, այդ թվում` 71,5%-ը կամ 732-ը` բանվորական տեղերի համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն