ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԳԱՎԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՐԶԻԿԸ<br />


ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԳԱՎԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՐԶԻԿԸ

  • 05-09-2005 17:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճանաչված ատլետ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի գավաթի խաղարկության մրցումներն այս անգամ անցկացվեցին Վանաձորում: Մրցանակի համար պայքարեցին 7 երկրների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Գերմանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Հայաստանի, 8 մարզիկներ: Հետաքրքիր մրցապայքարի արդյունքում 1-ին տեղը գրավեց Ալեքսանդր Սոլդատկինը (Ուկրաինա), որը հեռացատկեց 7 մ 72 սմ: Նա դարձավ Ռ.Էմմիյանի գավաթի 4-րդ խաղարկության հաղթող եւ անվանի մարզիկի ձեռքից ստացավ գլխավոր մրցանակը: 2-րդ տեղը գրավեց Եվգենի Տրետյակը (Ռուսաստան)` 7 մ 55 սմ արդյունքով, իսկ 3-րդ մրցանակակիր դարձավ Արսեն Սարգսյանը (Հայաստան), որը ցույց տվեց 7 մ 48 սմ արդյունք: Ինչպես մրցումների ավարտից հետո հայտարարեց Ռ.Էմմիյանը, իր անունը կրող գավաթի հաջորդ խաղարկությունը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի իր հարազատ քաղաքում` Գյումրիում:
Նոյյան տապան  -   Սպորտ