«ԱՐԵՆԱ» ԱԿՈՒՄԲԻ ԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵՑ ՄԱՐՏԻՆ ՂԱՅՖԱՋՅԱՆԸ<br />


«ԱՐԵՆԱ» ԱԿՈՒՄԲԻ ԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵՑ ՄԱՐՏԻՆ ՂԱՅՖԱՋՅԱՆԸ

  • 01-08-2005 19:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի, Գյումրիի, Էջմիածնի եւ Մասիսի 16 ուժեղագույն բիլիարդիստներ մասնակցեցին Երեւանի «Արենա» ակումբում կազմակերպված «բուրգ» խաղաձեւի մրցումներին: Մասնակիցները կիսաօլիմպիական մրցակարգով անցկացված մրցաշարում պայքարեցին ակումբի սահմանած գավաթի համար: Բացի այդ, դրամական մրցանակներ էին նախատեսված 1-4-րդ տեղերը գրաված մարզիկներին: Եռօրյա մրցապայքարի եզրափակիչում հանդիպեցին Հայաստանի բազմակի չեմպիոններ, երեւանցի սպորտի վարպետներ Մարտին Ղայֆաջյանը եւ Միսակ Հախոյանը: 7-5 հաշվով հաղթեց եւ «Արենա» ակումբի գավաթը նվաճեց Մ.Ղայֆաջյանը: 3-րդ մրցանակակիր դարձավ Աշոտ Սարգսյանը (Էջմիածին):
Նոյյան տապան  -   Սպորտ