ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՎԱԶՔԱՐՇԱՎ` ՆՎԻՐՎԱԾ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՐՎԱՆ<br />


ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՎԱԶՔԱՐՇԱՎ` ՆՎԻՐՎԱԾ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՐՎԱՆ

  • 20-06-2005 20:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 25-ին նշվում է միջազգային օլիմպիական օրը, որի շրջանակներում անցկացվում են տարբեր մարզական միջոցառումներ, որոնցից գլխավորը վազքարշավն է: Հայաստանի Ազգային օլիպիական կոմիտեն եւս այդ օրը նախաձեռնել է վազքարշավ, որը կմեկնարկի Երեւանի Հանրապետության Հրապարակից եւ եզրագիծը կհատի «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում: Նշենք, որ 2005թ.-ը ՄԱԿ-ը հայտարարել է ֆիզկուլտուրայի եւ սպորտի միջազգային տարի, եւ, ինչպես նշված է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգենի ուղերձում, վազքի օլիմպիական օրը հիշեցնում է, որ սպորտն այժմ առավել քան երբեւէ երաշխավորում է յուրաքանչյուրին առողջ մարմին եւ միտք»:
Նոյյան տապան  -   Սպորտ