ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է<br />


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է

  • 13-06-2005 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ՔԻՇՆԵՎ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քիշնեւում անցկացվող շախմատի Եվրոպայի կանանց 6-րդ անհատական առաջնության առաջին երկու հանդիպումնիերը գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյան հաղթանակով է ավարտել եւ մի խումբ շախմատիստուհիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, վաստակել է 1,5 միավոր, իսկ միջազգային վարպետներ Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրեասյանն ունեն մեկական միավոր: Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 12 տողով եւ կավարտվի հունիսի 25-ին: Չեմպիոնուհու կոչման համար պայքարում են 30 երկրների ավելի քան 180 շախմատիստուհիներ:
Նոյյան տապան  -   Սպորտ