ՀԽՀԿ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԵՐ<br />


ՀԽՀԿ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԵՐ

  • 29-04-2005 20:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 28-29-ին Երեւանի «Արարատ» հյուրանոցում տեղի ունեցավ Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) վեհաժողովը: Քննարկվեցին կանոնակարգային հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցեց ՀԽՀԿ-ի փոխնախագահ Ռոլանդ Շառոյանը: Նշվեց, որ գնալով ավելի շատ մարզաձեւեր են տեղ գտնում խաղերի ծրագրում: Մասնավորապես, առաջարկվում է 2007թ.-ին կայանալիք 4-րդ խաղերի ծրագրում ընդգրկել գերերկար տարածության վազքը` այն անվանելով «Երեւանյան մարաթոն»: Իսկ մինչ այդ` 2005թ.-ի օգոստոսին, Երեւանում կանցկացվի բասկետբոլի համահայկական մրցաշար: Այդ մրցումներին մասնակցելու ցանկություն արդեն իսկ հայտնել են աշխարհի 26 քաղաքների թիմեր: Երեւանյան վեհաժողովում տեղի ունեցավ ՀԽ Համաշխարհային կոմիտեի ամենաակտիվ անդամներից մեկի` ամերիկաբնակ Ալբերտ Բոյաջյանի, խաղերի մեդալով պարգեւատրումը:
Նոյյան տապան  -   Սպորտ