ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԸ

  • 18-01-2006 20:46:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում ընթացող «Համագործակցության գավաթի»` ԱՊՀ եւ Բալթյան երկրների ֆուտբոլի չեմպիոնների, մրցաշարում հունվարի 17-ին անցկացվեցին խմբային փուլի վերջին` 3-րդ, տուրի խաղերը: 4-րդ խմբում ընդգրկված Երեւանի «Փյունիկը» թեեւ 1-2 հաշվով պարտվեց հաշվարկից դուրս հանդես եկող Ռուսաստանի պատանեկան հավաքականին, սակայն կշարունակի պայքարը: Խմբում 1-ին տեղը գրավեց «Կաունասը» (Լիտվա), իսկ «Փյունիկը» 2-րդն էր: «Համագործակցության գավաթի» խաղարկությունում պայքարն այժմ շարունակվելու է օլիմպիական մրցակարգով: Քառորդ եզրափակիչ փուլում «Փյունիկը» մրցելու է Մոլդովայի չեմպիոն «Շերիֆ» թիմի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ