ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ` ՀՇԿՏ-Ի ՉԵՄՊԻՈՆ<br />


ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ` ՀՇԿՏ-Ի ՉԵՄՊԻՈՆ

  • 26-12-2005 20:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 56 շախմատիստներ: Շվեյցարական մրցակարգով, 9 տուրով անցկացված մրցաշարում 3 մասնակիցներ` Զավեն Անդրեասյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Արման Հայրապետյանը, վաստակեցին 7-ական միավոր եւ բաժանեցին 1-3-րդ տեղերը: Ավելի բարձր մրցաշարային գործակիցներ ուներ 16-ամյա միջազգային վարպետ Զ.Անդրեասյանը, որին շնորհվեց 1-ին տեղն ու չեմպիոնի կոչումը: 2-րդ տեղում Գ.Հարությունյանն է, 3-ում` Ա.Հայրապետյանը: Շախմատիստի կենտրոնական տան առաջնությունը նաեւ ընտրական բնույթ ուներ. Առաջին 10 տեղերը գրաված մասնակիցներն իրավունք նվաճեցին հանդես գալու Հայաստանի 2006թ.-ի առաջնության 1-ին խմբի մրցաշարում:
Նոյյան տապան  -   Սպորտ