ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ՓՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ<br /> ԽԱՂԱՑ ՈՉ-ՈՔԻԻ<br />


ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ՓՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ
ԽԱՂԱՑ ՈՉ-ՈՔԻԻ

  • 09-12-2005 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ութ ուժեղագույն գրոսմայստերներ շարունակում են պայքարը Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Դեկտեմբերի 9-ին անցկացկվեցին քառորդ եզարափակիչ փուլի առաջին պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը, սպիտակ խաղաքարերով մրցելով Միխայիլ Գուրեւիչի (Բելգիա) հետ, իր հանդիպումը ոչ-ոքի ավարտեց: Խաղաղ արդյունք ունեցան նաեւ Սերգեյ Ռուբլեւսկի (Ռուսաստան) - Էթիեն Բաքրո (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) - Եվգենի Բարեեւ (Ռուսաստան) պարտիաները: Միայն Բորիս Գելֆանդը (Իսրայել) կարողացավ պարտության մատնել Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան): Քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները կանցկացվեն դեկտեմբերի 10-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ