ՀՀ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ<br /> ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԹԻՄԻ ՀԵՏ<br />


ՀՀ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ
ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԹԻՄԻ ՀԵՏ

  • 10-01-2008 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 5-ից Թեհրանում Իրանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը, որի կազմում ընդգրկված է 11 մարզիկ եւ 3 մարզիչ: 16-օրյա պարապմունքներից հետո հավաքականը կվերադառնա Հայաստան: Հունվարի 26-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կմեկնարկի ՀՀ առաջնությունը, որի արդյունքներով կձեւավորվի հավաքականի վեարջնիական կազմը: Այն փետրվարի 8-23-ին հավաք կանցկացնի Աբովյան քաղաքում, իսկ փետրվարի 24-ից մարտի 4-ը Հայաստանի հավաքականը կմասնակցի Պեսկարա քաղաքում (Իտալիա) անցկացվելիք միջազգային վարկանիշային մրցաշարին: Նշենք, որ առայժմ Պեկին-2008-ի ուղեգիր են նվաճել Հայաստանի 3 բռնցքամարտիկներ` Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Էդվարդ Համբարձումյանը (64 կգ) եւ Հրաչյա Ջավախյանը (60 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ