«ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԲԱՆՏԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ<br /> ԿԱՇԱՌՔՈՎ<br />


«ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԲԱՆՏԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
ԿԱՇԱՌՔՈՎ

  • 09-01-2008 16:20:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թալիբան» շարժման Կարմիր մոլլա մականունով հայտնի առաջնորդներից մեկը, որը կասկածվում է բրիտանական զորքերի վրա հարձակումների նախապատրաստման մեջ, կաշառքով դուրս է եկել աֆղանական բանտից, հաղորդում է BBC-ն: Ըստ Կարմիր մոլլայի, իր ազատման համար նա աֆղանական իշխանություններին վճարել է 15 հազար դոլար: Կարմիր մոլլան հայտնել է նաեւ, որ բանտից նման ձեւով ազատվում է արդեն երրորդ անգամ: Մոլլայի խմբավորումը գործում է Գիլմենդի նահանգում, որտեղ շատ են բրիտանացի զինվորականները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play