ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՄԵԿ<br /> ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԿՊԱՅՔԱՐԵՆ 12 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՄԵԿ
ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԿՊԱՅՔԱՐԵՆ 12 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ

  • 08-01-2008 18:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 8-21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Մրցաշարի 13 մասնակիցներից 12-ը` Սմբատ Լպուտյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը, Արման Փաշիկյանը, Արսեն Եղիազարյանը, Տիգրան Նալբանդյանը, Արա Մինասյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, բացի մրցանակային տեղերից կպայքարեն նաեւ Հայաստանի հավաքականի պահեստային մեկ տեղի համար: Գերմանիայի Դրեզդեն քաղաքում աշնանը տեղի կունենա շախմատի համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի հավաքականում արդեն ընդգրկվել են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասրյանը: Վերջինը նույնպես հանդես կգա Հայաստանի առաջնությունում:
Նոյյան տապան  -   Սպորտ