40 ԻՐԱՆՑԻ ՀՐԵԱՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ ԳԱՂՏՆԻ<br /> ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ<br />


40 ԻՐԱՆՑԻ ՀՐԵԱՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ ԳԱՂՏՆԻ
ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

  • 26-12-2007 18:50:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 25-ի երեկոյան Իսրայել է ժամանել 40 իրանցի հրեաների մի խումբ հատուկ գործողության արդյունքում, որի մանրամասները գաղտնի են պահվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Թե ինչ երթուղով են Իրանից հրեական պետություն ժամանել ներգաղթականները, չի հաղորդվում, սակայն, մեկնաբանների կարծիքով, այն անցել է երրորդ երկրով: Պատմական հայրենիք իրանցի հրեաների տեղափոխման օպերացիան հովանավորել է «Քրիստոնյաների եւ հրեաների միջազգային ընկերակցություն» ամերիկյան ֆոնդը, որին ֆինանսավորում են ի պաշտպանություն Իսրայելի պետության հանդես եկող ամերիկյան բողոքական-ավետարանչականների խմբերը: Իսրայելի նորահայտ քաղաքացիներից յուրաքանչյուրը ֆոնդից կստանա 10 հազար դոլար տեղավորվելու համար, քանի որ նրանք իրենց ողջ ունեցվածքը թողել են Իրանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play