2008 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ<br /> ԾԱՎԱԼԸ ԿՄՈՏԵՆԱ 700 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՍԱՀՄԱՆԻՆ,- ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԶՀԳ-Ի<br /> ՏՆՕՐԵՆԸ<br />


2008 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ԾԱՎԱԼԸ ԿՄՈՏԵՆԱ 700 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՍԱՀՄԱՆԻՆ,- ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԶՀԳ-Ի
ՏՆՕՐԵՆԸ

  • 21-12-2007 22:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի արդյունքներով կարձանագրվեն Հայաստան ներդրումների ներհոսքի գոհացուցիչ արդյունքներ: Կանխատեսվում է, որ դրանց ծավալը կմոտենա 700 մլն դոլար սահմանին: Այս մասին դեկտեմբերի 21-ի ասուլիսում հայտնեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանը: Նա հիշեցրեց, որ 2007թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատված օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել է 469 մլն 947,1 հազ. դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 58%-ով: Դրանից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 311 մլն 605,7 հազ. դոլար կամ 2006թ.-ի հունվար-սեպտեմբերի ցուցանիշից 2,1 անգամ ավելի: Տ.Դավթյանը փաստեց, որ Ռուսաստանը դարձել է Հայաստանում կատարված ներդրումների գծով առաջատարը, «ինչպես եւ խոստացվել էր» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Նա հավելեց, որ Հայաստանի ներդրումային միջավայրն, ըստ ներդրողների, բարենպաստ է, իսկ ավելի մեծ ծավալով ներդրումների ներգրավման առաջին խոչընդոտը հայկական շուկայի փոքրությունն է: «Այստեղ դրական տեղաշարժեր կան գնողունակության, ՀՆԱ-ի ծավալի եւ բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտների աճի առումով»,- նշեց Տ.Դավթյանը: Նրա կանխատեսմամբ, Հայաստանի մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ի ծավալը 2005թ.-ի 1,4 հազար դոլարի դիմաց 2008թ.-ին կկազի 3,3-3,5 հազ. դոլար: Այդ ցուցանիշը բնորոշ է տնտեսական զարգացման միջին մակարդակ ունեցող երկրներին: Ըստ նրա, կանխատեսվում է նաեւ, որ 2008թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն կանցնի 10 մլրդ դոլարի սահմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play