ՉԻՆԱՍՏԱՆՑԻ ԻՆՆԱՄՅԱ ՏՂԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՈՒՍԱՆՈՂ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՑԻ ԻՆՆԱՄՅԱ ՏՂԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՈՒՍԱՆՈՂ

  • 21-12-2007 20:40:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իննամյա Շեն Շիցզյունը դարձել է Չինաստանի «Ցզյուն Խուեյ» համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ամենաերիտասարդ ուսանողը: Այս մասին հաղորդում է «Նովոստին»` վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը: Ըստ գործակալության, Շեն Շիցզյունը Չինաստանի պատմության մեջ առաջին ուսանողն է, որ համալսարան է ընդունվել այդքան վաղ տարիքում: Պատանի ուսանողը գրեթե մանչուկ սկսել է ֆենոմենալ ընդունակություններ դրսեւորել ընդհանուր զարգացման ասպարեզում եւ, մասնավորապես, մաթեմատիկայում: Շատ կարճ ժամանակամիջոցում երեխան յուրացրել է միջնակարգ դպրոցի ծրագիրը եւ հանձնել համալսարանի ընդունելության քննությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play