ՌԴ-Ն ԵՎ ԱՄՆ-Ը ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՀՀՊ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԱԿԱՐԳ,-<br /> ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ<br />


ՌԴ-Ն ԵՎ ԱՄՆ-Ը ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՀՀՊ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԱԿԱՐԳ,-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

  • 21-12-2007 16:42:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հնարավորություն ունեն ստեղծելու վաղ նախազգուշացման եւ հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգ: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Բյորնսը: «Հիմա Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը շարունակում են ՀՀՊ-ի շուրջ բանակցությունները: Ես հասկանում եմ, որ դա բարդ հարց է եւ մեր միջեւ տարաձայնություններ կան, սակայն կա ռազմավարական հնարավորություն ստեղծելու վաղ նախազգուշացման եւ հակահրթիռային պաշտպանության համակարգ: Եվ հուսով եմ, որ մեզ կհաջողվի լուծել այդ խնդիրը»,- նկատել է Բյորնսը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play