ՉԵՐՉԻԼԻ ԾՈՌԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ<br /> ԹՄՐԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ<br />


ՉԵՐՉԻԼԻ ԾՈՌԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ
ԹՄՐԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • 20-12-2007 17:50:00   | Ավստրալիա  |  Միջազգային
ՍԻԴՆԵՅ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրալական դատարանը Բրիտանիայի լեգենդար վարչապետ Ուինստոն Չերչիլի ծոռանը դատապարտել է երեք տարվա ազատազրկման թմրադեղերի առեւտրին հանցակցելու համար: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ները: Սիդնեյի այն բնակարանում, որը Նիկոլաս Ջեյկ Բարտոնը վարձով էր տալիս, ոստիկանությունը հայտնաբերել է մոտ 250 հազար հաբ էքստազի եւ 12 կիլոգրամ փոշի, որից պատրաստվում են այդ հաբերը, ինչպես նաեւ սարքավորում թմրադեղերի արտադրության համար: Չերչիլի ծոռը ձերբակալվել էր 2006 թվականի հունիսին: Այս տարվա նոյեմբերին Բարտոնը, որն այժմ 34 տարեկան է, իրեն մեղավոր է ճանաչել: Շրջանային դատարանի դատավոր Կոլին Չարտերիսը հանգել է այն եզրակացության, որ Բարտոնը «սահմանափակ» դեր է խաղացել էքստազի հաբերի մատակարարման գործում: Ընդ որում, վճիռ կայացնելով, Չարտերիսը նշել է, որ դատարանի որոշման վրա ազդեցություն չի գործում «այն փաստը, որ մեղադրյալը 20-րդ դարի հերոսի հետնորդն է»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play