ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ<br /> ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 93-ՐԴ ՏԵՂԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 93-ՐԴ ՏԵՂԸ

  • 19-12-2007 14:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման 2007թ.-ի մրցաշրջանի վերջին ցուցակում Հայաստանի ազգային հավաքականը զբեղեցրել է 93-րդ տեղը: նշանք, որ 2006թ.-ին Հայաստանի թիմը 123-րդն էր: Այս տարվա մրցաշրջանում Հայաստանի հավաքականն անցկացրել է 12 հանդիպում, տարել 3 հաղթանակ, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի եւ կրել 5 պարտություն: Իսկ լավագույն եռյակը կազմում են Արգենտինայի, Բրազիլիայի, Իտալիայի ընտրանիները: Հայաստանի հարեւան երկրներից Վրաստանի թիմը 77-րդն է, Ադրբեջանինը` 115-րդը: ԱՊՀ երկրներից լավագույն արդյունքն ունի Ռուսաստանի հավաքականը, որը հանգրվանել է 23-րդ տեղում:
Նոյյան տապան  -   Սպորտ