ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՅՈԹ ՏԱՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ<br /> 1689 TIR ԳՐՔՈՒՅԿՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՅՈԹ ՏԱՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ
1689 TIR ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

  • 18-12-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2001թ.-ից մինչ օրս Հայաստանի բեռնափոխադրողներին տրամադրվել են 1689 TIR գրքույկներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի գրասենյակից, եթե 2001թ.-ին տրամադրվել էր ընդամենը 42 TIR գրքույկ, ապա 2006թ.-ին` 437, իսկ այս տարի` 369: Նշենք, որ գրքույկները տրվում են մեկ ուղերթի համար, ինչի շնորհիվ ավտոմեքենաները հեշտացված կարգով են անցնում մոտ 8 տասնյակ այն երկրների տարածքները, որոնք հանդիսանում են «TIR» կոնվենցիայի անդամներ: TIR գրքույկ ունեցող բեռնափոխադրողի ավտոմեքենան մաքսային զննման է ենթարկվում միայն մեկնման եւ ժամանման երկրներում: Մեկ TIR գրքույկի արժեքը 55 հազար դրամ է (մոտ 180 ԱՄՆ դոլար): «TIR» կոնվենցիան, որին անդամակցում են 80-ից ավելի երկրներ, ստորագրվել է 1975թ.-ին: Հայաստանը կոնվենցիայի անդամ է 1994թ.-ից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն